
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյբուքի իր էջում նոր գրառումներ է կատարել՝ հայտնելով, որ հակառակորդը չի դադարում կրակել՝ օգտագործելով վերջին մի քանի ժամերը։
«Ադրբեջանի ԶՈւ-երը փորձում են օգտագործել մինչև հրադադար մնացած ժամերը, բայց մեր բանակը հերոսաբար կատարում է իր մարտական խնդիրները, հաջող հետ մղելով բոլոր տեսակի գրոհները»։
Ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչը մեկ այլ գրառում էր էլ կատարել․ «Ադրբեջանի ԶՈւ-ի ԳՇ-ում աչքիս էլի խաբել են Իլյուշին, քարտեզը սխալ են ցույց տվել»։