
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ հակառակորդը հարվածային ԱԹՍ է կիրառել նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում։
«Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան»,- գրել է Շուշան Ստեփանյանը։