գլխավոր Գլխավոր «Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը»․...

«Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը»․ ՊՆ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով սահմանին տիրող իրավիճակի մասին։

«Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։

ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։
Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները»,- գրել է ՊՆ խոսնակը։