
Հոկտեմբերի 9-ին Տորոնտոյում կայացել է բողոքի ակցիա, որը կազմակերպել էին Տորոնտոյում գործող բոլոր հայկական կազմակերպությունները։
Մասնակիցները նաև երթով շարժվել են Թուրքիայի հյուպատոսարանի մոտ՝ քայլելով դեպի հյուպատոսարան տանող փողոցով։ Բողոքի ակցիայի մասնակիցները Կանադայի կառավարությունից պահանջում էին միջոցներ ձեռնարկել՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծած պատերազմն անմիջապես դադարեցնելու համար, ինչպես նաև ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։







