գլխավոր Իրադարձային Թուրքիան և մնացած պետությունները չպետք է խառնվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. Կանադայի արտգործնախարար

Թուրքիան և մնացած պետությունները չպետք է խառնվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. Կանադայի արտգործնախարար

Կանադան հստակ շեշտել է՝ Թուրքիան և այլ երկրներ չպետք է խառնվեն Լեռնային Ղարաբաղում հայկական և ադրբեջանական զորքերի հակամարտությանը, հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանյեն:

Reuters-ի փոխանցմամբ՝ Օտտավայի և Անկարայի հարաբերություններում լարվածություն առաջացավ, երբ օրերս Կանադան դադարեցրեց զենքի վաճառքը Թուրքիային, քանի որ վերջինը ակտիվ ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին ԼՂ հակամարտության գոտում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում:

Կանադայի արտգործնախարարն ասել է, որ Թուրքիայի իր գործընկերոջը՝ Չավուշողլուին, հորդորել է օգնել հակամարտությունը դեէսկալացնելու ուղղությամբ և իր մերձավոր դաշնակից Ադրբեջանին համոզել նստել բանակցությունների սեղան: