գլխավոր Իրադարձային Հայաստանի հավաքականն արդեն Լեհաստանում է (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականն արդեն Լեհաստանում է (լուսանկարներ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին Լեհաստանի Տիխի քաղաքում կանցկացնի Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի հանդիպումը Վրաստանի հետ։

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լեհաստանի Կատովիցե քաղաք: ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Marriott Courtyard հյուրանոցում: Տիխի քաղաքը, որտեղ կայանալու է հանդիպումը, Կատովիցեից գտնվում է մոտ 20 կմ հեռավորության վրա։