գլխավոր Հասարակություն Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ռոմային Արցախի բնակիչների համար օգնության փաթեթներ պատրաստելու համար

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ռոմային Արցախի բնակիչների համար օգնության փաթեթներ պատրաստելու համար

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան իր էջում շնորհակալություն է հայտնել իտալական ակումբին Արցախի բնակիչների համար օգնության փաթեթներ պատրաստելու համար։

«Սրտանց շնորհակալ եմ «Ռոմա» ՖԱ-ին իմ երկրի համար պատրաստած հումանիտար օգնության համար։

Ընդմիշտ Ջալառոսի»,- գրել է հայ ֆուտբոլիստը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Roma Cares-ը 117 փաթեթ օգնություն է փոխանցել Արցախի բնակիչներին։