գլխավոր Իրադարձային Roma Cares-ը 117 փաթեթ օգնություն է փոխանցել Արցախի բնակիչներին 📸

Roma Cares-ը 117 փաթեթ օգնություն է փոխանցել Արցախի բնակիչներին 📸

Roma Cares հիմնադրամը օգնություն է փոխանցել Roma Armenia Giallorossi ֆան-ակումբին: Մարզահագուստով և այլ պարագաներով լի 117 փաթեթները փոխանցվել են Իտալիայում Հայաստանի դեսպանատանը, որոնք հետագայում կտեղափոխվեն Արցախ: Այս մասին տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը:

Փաթեթները փոխանցվելու են Roma Armenia Giallorossi  ֆան-ակումբի նախագահին, ով աջակցության համար դիմել էր իտալական ակումբին՝ արցախյան պատերազմի հետևանքով խաղաղ բնակչության կրած վնասները մեղմելու համար:

«Roma Cares Foundation» -ը օգնության ձեռք է մեկնում մեր ակումբի բոլոր երկրպագուներին, անկախ քաղաքականությունից կամ նրանց բնակվելու վայրից: Մենք օգնություն ենք տրամադրում այն մարդկանց, որոնք այս պահին բավական ծանր իրավիճակում են»,- ասել է «Ռոմայի» գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան:

Հավելենք, որ Roma Armenia Giallorossi ֆան-ակումբը փաթեթները ուղարկելու է Արցախ: