
Razm.info պորտալը հայտնում է, որ հոկտեմբերի 8-ին Բելառուսից բելառուսական Իլ-76 բեռնատար ինքնաթիռը մեկնել է Թեքիրդաղ (Թուրքիա), իսկ այսօր հետ վերադարձել: Զուգահեռ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռները կատարել են Թեքիրդաղ-Բաքու չվերթներ:


Ըստ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի՝ ադրբեջանական ինքնաթիռները այնտեղից բերել են բելառուսական «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ի համար զինամթերք:
Flightradar կայքից արված լուսանկարներից երևում է որ բեռը սկզբում վերցրել է բելառուսական բորտն ու Մինսկից այն հասցրել է Թեքիրդաղ, ինչից հետո այն վերցրել են երկու ադրբեջանական ԻԼ-76 ինքնաթիռներն ու այն տեղափոխել են Բաքու:







