գլխավոր Քաղաքականություն Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև

Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև

Այսօր Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

«Այսօր Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև:
Ներկայացուցիչների պալատը
դատապարտել է նաև Թուրքիայի լիակատար աջակցությունն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային՝ վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը, կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու խաղաղ բանակցություններ վարել»,- գրել է նա։