գլխավոր Գլխավոր Շուշիում տուժած լրագրողները հասան Մոսկվա (Տեսանյութ)

Շուշիում տուժած լրագրողները հասան Մոսկվա (Տեսանյութ)

Ռուսական Риа Новости լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Շուշիում վիրավորված լրագրողներից երկուսը հատուկ բորտով հասել են Մոսկվա: Կառավարական անդամներն, ըստ լրատվամիջոցի, իրենց տեղը զիջել էին տուժած լրագրողներին: Լրագրողներից երրորդը՝ Ադնրեյ Կոտյոնոկը շարունակում է մնալ ԵՐևանում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր, նա միացված է արհեստական շնչառության սարքին:

Մոսկվա հասած լրագրողներն ուղարկվել են Վիշնևսկի բժշկական կենտրոն: