գլխավոր Գլխավոր Արծրուն Հովհաննիսյանի ասուլին ամփոփ

Արծրուն Հովհաննիսյանի ասուլին ամփոփ

. Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են նոր թափով և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղություններվ։ Հյուսիսում ավելի շատ մարտական գործողություններ ընթացան, քան նախորդ 2 օրում։ Հայկական ԶՈՒ-երը շարունակում են անհրաժեշտ հակահարված տալով հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր։ Մարտերը շարունակվում են։

. Ես չեմ կարող կորուստների վերաբերյալ պաշտոնական թվերի վրա որևէ բան ավելացնել։ Առնվազն երկու խումբ կարելի էր համարել անհետ կորած, բայց հայտնվել էին թշնամու թիկունքում, 19 հոգի և 16 հոգի, բայց հետո հայտնվեցին։ ՊԲ և ՊՆ օրվա մեջ թարմացնում են և խնդրում եմ հետևել պաշտոնական լրահոսին։

. Ադրբեջանի ռազմական պլանավորման համակարգը խաթարված է։

. Մարտական գործողությունները չեն կարող նույն ինտենսիվությունը ունենալ։ Կախված է զենքի տեսակներից, վերախմբավորումներից, պլանավորված քայլերից, եղանակից, եղանակից, օրվա ժամանակից։

. Հաշվի առնելով այն, որ իր ԶՈՒ-ում ազդեցություն ունեն օտար պետության, թեկուզ իրենց համար դաշնակից պետության ռազմական ղեկավարությունը, առնվազն մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը հայտարարում է բաներ, որ չեն համապատասխանում իրականությանը։ Այո, որոշակի մտահոգություն կա այդ առումով, որ ռազմավարական կառավարաման համակարգը Ադրբեջանում խաթարված է։

. Զինվորականները շատ լավ գիտեն իրենց անելիքը։ Եվ ամեն մի փամփուշտն ու արկը ինչպես օգտագործել ավելի արդյունավետ։ Բայց մենք Շուշիին ի պատասխան, նույնը չենք անի։ Դա վանդալիզմ է։

. 2 տասնյակից մոտ տեխնիկայի կորուստ ունի հակառակորդը։

. Նախիջևանի ուղղությամբ համեմատաբար հանգիստ է։ Մարտական գործողություններ չկան։

. Շուշիի եկեղեցում եղել է կամ հարվածային ԱԹՍ կամ օդային հարվածային այլ միջոց՝ բալիստիկ կամ ինքնաթիռից արձակված այլ միջոց։ Բայց այն, որ կոնկերտ հարված է հասցրել եկեղեցու աջ կտուրին, և նույն տեղը երկրորդ հարվածն է հասցրել, դա փաստ է։

. Հարավային ուղղությամբ կիրառվել է Ադրբեջանի բանակի ամենաէլիտար 4-րդ բանակային կորպուսի տանկային բրիգադը, որը լիովին զինված է T-90 տանկերով։ Այդպիսի ուժերի առաջիկա խնդիրը տասնյակ կիլոմետրեր է։ Չես հասնում՝ ուրեմն տապալել են օպերացիան։

. Այսօր ադրբեջանական պաշտոնական շրջանակները և լրատվամիջոցները հայտարարում էին, որ գրավել են Ջաբրայիլը, Հադրութը և հարակից գյուղերը։ Դա մեղմ ասած ծիծաղելի է, որովհետև ես հենց այդ պահին գտնվում էի Հադրութ քաղաքում, և նման բան չկա։

. Ճակատում որևէ փոփոխություն չկա. Մարտական գործողությունները շարունակվում են նույն ձև։ Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարության մեղմելուն։ Ես այնտեղ չտեսա որևէ դիրքորոշման փոփոխություն։ Ես տեսա կապիտուլյացիայի պահանջ։

. Վարդենիսում ոչնչացված ԱԹՍ-ները եղել են հետախուզական։ Բայց ԱԹՍ-ների մեջ հետախուզա-հարվածային մոդելներ և շատ հաճախ տարանջատելը դժվար է ու պայմանական:

. Այն հաջողությունները, որ հակառակորդը իբրև արձանագրել է, եղել են ոչ մինչև վերջ ամրագրված, պատերազմի թափի ու Ադրբեջանի զինված ուժերի ծրագրի հետ համեմատած, անհամեմատ շատ փոքր են։