գլխավոր Գլխավոր Կին զինվոր կա, ով 6 ամսական երեխային հանձնել է մոր խնամքին և...

Կին զինվոր կա, ով 6 ամսական երեխային հանձնել է մոր խնամքին և եկել ռազմաճակատ. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև կին ռազմիկներին:

«Այսօր տեսել եմ 5 հակատանկիստ կնոջ։ Իրենց հիանալի են դրսևորում և անգամ մեկ ճանճ չի վրիպում նրանց հակատանկային խոցումներից։ Լսել եմ վաշտի հրամանատար աղջկա մասին, դիպուկահար-կանայք կան։ Կանայք մարտական խնդիր են կատարում, հերոսանում են։ Ծանոթացել եմ մի աղջկա հետ, ով 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել է ծառայության»,- ասել է Հովհաննիսյանը: