գլխավոր Գլխավոր Ալիևը գլուխ գովելով խոստովանել է, որ թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները

Ալիևը գլուխ գովելով խոստովանել է, որ թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները

Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդման արարողության վայրը` Շուշիի մշակույթի տունը ոչնչացնելու մասին՝ այդպիսով՝ խոստովանելով ադրբեջանական բանակի կողմից արցախյան քաղաքացիական ենթակառուցվածքներ թիրախավորելու փաստը։

«Երբ Շուշիում երդման արարողություն էին անում, մենք կարող էինք այդ վայրին հարվածել, բայց չարեցինք, չնայած ինձ շատերը խնդրում էին անել: Իսկ հիմա թող գնա, նայի՝ այն վայրը, որտեղ երդման արարողություն էր անում, ինչ վիճակի է: Մենք լավ գիտենք, թե երբ, ինչ ենք անում»,- ասել է Ադրբեջանի նախագահը` նշելով, որ Ադրբեջանում վիրավորական են համարել Շուշիում երդմնակալության արարողության անցկացումը։

Մի քանի օր առաջ ադրբեջանական կողմը հրթիռակոծել և գրեթե ամբողջությամբ ավիրել էր Շուշիի Մշակույթի տունը, որը բացվել էր 2017 թվականին։ Ադրբեջանը թիրախավորել և երկու անգամ հարվածել է նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց գլխավոր եկեղեցուն։

Ալիևի խոսքին զուգահեռ Մոսկվայում մեկնարկել և ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։