գլխավոր Սպորտ Բայերը Հավերցի տրանսֆերի շուրջ առաջարկ չի ստացել

Բայերը Հավերցի տրանսֆերի շուրջ առաջարկ չի ստացել

Լևերկուզենի «Բայերի» տնօրեն Սիմոն Ռոլֆեսը մեկնաբանել է Կայ Հավերցի շուրջ պտտվող տրանսֆերային շշուկները.«Շատ են խոսակցությունները, բայց ոչ մի թիմ պաշտոնական առաջարկով չի դիմել: Մենք քանիցս խոսել ենք, որ «Բայերն» այս պահին ամբողջական կազմով է. Հավերցը ևս մեզ հետ է:

Հավերցը սառնասիրտ է: Նա տեղյակ է այդ խոսակցություններից, բայց կենտրոնացած է իր խաղի վրա»,-ասել է Ռոլֆեսը:

Նախկինում կային խոսակցություններ, որ 21-ամյա Հավերցը 80 մլն ֆունտի դիմաց կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»: