գլխավոր Սպորտ Սանտոսի հարձակվողը ՝ Սևիլյայի դիտակետում

Սանտոսի հարձակվողը ՝ Սևիլյայի դիտակետում



Իսպանական «Սևիլյան» կփորձի գնել «Սանտոսի» 18-ամյա հարձակվող Կայո Ժորժեին, տեղեկացնում է Sport.es-ը:

Իսպանական ակումբը պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել բրազիլացու համար:

Հիշեցնենք, որ երիտասարդ ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Բայերը»:

Բրազիլիայի այս առաջնությունում Կայոն մասնակցել է 4 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:

Բրազիլիայի Մ-17 հավաքականի կազմում նա անցկացրել է 10 հանդիպում և դարձել ՝ 6 գոլի հեղինակ: