գլխավոր Սպորտ Մոսկովյան դերբի. Վլաշիչի դուբլը հաղթանակ պարգևեց ԲԿՄԱ-ին

Մոսկովյան դերբի. Վլաշիչի դուբլը հաղթանակ պարգևեց ԲԿՄԱ-ին

ՌՊԼ-ի 25-րդ տուրի շրջանակում Մոսկվայի ԲԿՄԱ-ն ընդունեց «Սպարտակին»: Մոսկովյան դերբին ավարտվեց տանտերերի հաղթանակով ՝ 2-0 հաշվով: Հանդիպման առաջին գնդակը գրանցվեց 27-րդ րոպեին, երբ մրցակցի դարպասը գրավեց Նիկոլա Վլաշիչը: Հանդիպման 76-րդ րոպեին «Սպարտակի» կազմում կարմիր քարտի արժանացավ Ռոման Զոբնինը: Մրցավարի կողմից ավելացված ժամանակում Վլաշիչը դարձավ դուբլի հեղինակ: ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը մնաց պահեստայինների նստարանին: Այսպիսով, ԲԿՄԱ-ն վաստակեց 40 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: «Սպարտակն» իր ակտիվում ունի 32 միավոր և գտնվում է 6-րդ դիրքում: