գլխավոր Սպորտ Բունդեսլիգա․ Դորտմունդը ջախջախեց Պադերբորնին․ Սանչոն գրանցեց առաջին հեթ-տրիկը կարիերայում (տեսանյութ)

Բունդեսլիգա․ Դորտմունդը ջախջախեց Պադերբորնին․ Սանչոն գրանցեց առաջին հեթ-տրիկը կարիերայում (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում «Պադերբորնը» մրցում էր «Բորուսիա» Դորտմունդի հետ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո թիմերը հինգ գնդակ խփեցին։ 54-րդ րոպեին «Բորուսիային» առաջ մղեց Տորգան Ազարը։ Երեք րոպե անց Ջեյդոն Սանչոն կրկնապատկեց թիմի առավելությունը։ 72-րդ րոպեին տանտերերը մեկ գնդակ հետ բերեցին։ 11-մետրանոց նշակետից չվրիպեց Ուվե Հունեմայերը։ 74-րդ րոպեին Ջեյդոն Սանչոն դուբլ գրանցեց՝ հաշիվը դարձնելով 3-1 հօգուտ հյուրերի։ 85-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Աշրաֆ Հակինին։ 89-րդ րոպեին աչքի ընկավ Մարսել Շմելցերը՝ 5-1։ Մեկ րոպե անց Ջեյդոն Սանչոն գրանցեց հեթ-տրիկ՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 6-1։ Հավելենք, որ սա Ջեյդոն Սանչոյի կարիերայում առաջին հեթ-տրիկն էր։