գլխավոր Սպորտ Աթլետիկոն հետաքրքրված է Դուգլաս Կոստայով․ գործարքում կարող է ֆուտբոլիստ ներառվել

Աթլետիկոն հետաքրքրված է Դուգլաս Կոստայով․ գործարքում կարող է ֆուտբոլիստ ներառվել

«Աթլետիկոն» հետաքրքրված է «Յուվենթուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստայով։ Բացառված չէ, որ «ռոխիբլանկոսները» բրազիլացուն ձեռքբերեն փոխանակման տրանսֆերի միջոցով։

«Յուվենթուսը» կարող է Կոստային «Աթլետիկո» թողնելուց հետո ստանալ մադրիդյան թիմի պաշտպան Ստեֆան Սավիչին կամ կիսապաշտպան Թոմաս Պարտիին։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում կատարելով Calciomercato-ին։

Հաղորդվում է, որ Կոստա-Սավիչ հավանական փոխանակման դեպքում «Աթլետիկոն» ամեն դեպքում պետք է նաև գումար վճարի «բիանկոներիներին»։ «Յուվենթուսը» 50 միլիոն եվրո է գնահատում Կոստայի արժեքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոստայի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։