գլխավոր Սպորտ Կոուտինյոն չի տեղափոխվի Տոտենհեմ․ Մոուրինյոն հետաքրքրված չէ նրանով

Կոուտինյոն չի տեղափոխվի Տոտենհեմ․ Մոուրինյոն հետաքրքրված չէ նրանով

Վարձակալությամբ «Բավարիայի» կազմում հանդես եկող «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն չի տեղափոխվի «Տոտենհեմ»։

«Խթանների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված չէ 27-ամյա բրազիլացու ծառայություններով, վստահեցնում է Marca-ն։

«Տոտենհեմը» ի վիճակի չէ վճարելու ո՛չ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ո՛չ էլ նրա աշխատավարձը, որը պետք է կազմի մոտ 15 միլիոն եվրո տարեկան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Չելսին», «Նյուքասլը» և «Լեսթերը»։