գլխավոր Սպորտ Ռոջերս. Վարդին իրական գոլահար է

Ռոջերս. Վարդին իրական գոլահար է



Անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը գովաբանել է թիմի հարձակվող Ջեյմի Վարդիին, տեղեկացնում է Mirror-ը:

«Վարդին իսկական «գազան» է: Նա կարողանում է գոլային պահեր ստեղծել նույնիսկ անհուսալի իրավիճակներում:

Ես հարգում եմ Քեյնին, բայց երբեք նրան չէի փոխի Ջեյմիի հետ: Վարդին ավելի արագաշարժ է և կարողանում է ցայտնոտի մեջ գցել պաշտպաններին:

Մեր բախտը բերել է, որ Վարդին մեզ հետ է»,- ասել է Ռոջերսը: