գլխավոր Սպորտ Տոտտի․ Տոնալին աշխարհում լավագույններից մեկը կդառնա

Տոտտի․ Տոնալին աշխարհում լավագույններից մեկը կդառնա



«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին խոսել է «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի մասին։

«Իմ ամենասիրելի խաղացողներից մեկն է։ Փորձում էի նրան հնարավորինս շուտ «Ռոմա» բերել, բայց, ցավոք, չկարողացա դա անել։

Ամեն ինչ կանեի Տոնալիին ստանալու համար։ Իմ կարծիքով՝ նա աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը կդառնա։ Նա մեծ խաղացող դառնալու բոլոր որակներն ունի․ ի ծնե տեխնիկա, լավ մենթալիտետ, նա ցանկացած իրավիճակում վտանգավոր է»,-Տոտիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։