գլխավոր Սպորտ ՊՍԺ-ն հաղթեց Դիժոնին ու ևս մեկ քայլ արեց դեպի չեմպիոնություն (տեսանյութ)

ՊՍԺ-ն հաղթեց Դիժոնին ու ևս մեկ քայլ արեց դեպի չեմպիոնություն (տեսանյութ)

Ֆրանսիայի ներքին առաջնության 27-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալել էր «Դիժոնին»։ Հաշիվը բացվեց խաղի երրորդ րոպեին․ Մարկինյոսի փոխանցումից հետո աչքի ընկավ Պաբլո Սարաբիան։ 75-րդ րոպեին փարիզյան ակումբը ևս մեկ գնդակ խփեց․ այս անգամ աչքի ընկավ այս մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկու Կիլիան Մբապեն։ 2 րոպե անց Իկարդին հաշիվը դարձրեց խոշոր՝ 3։0։ 91-րդ րոպեին Մբապեն դուբլ ձևակերպեց՝ ձևակերպելով նաև խաղի վերջնական հաշիվը՝ 4։0։ 27 խաղից հետո ՊՍԺ-ն ունի 68 միավոր ու միանձնյա առաջատարն է, իսկ «Դիժոնը» 27 միավորով 17-րդ տեղում է։