գլխավոր Սպորտ ՀՖՖ պարզաբանումը Փյունիկ-Գանձասար-Կապան հանդիպման միջադեպի վերաբերյալ

ՀՖՖ պարզաբանումը Փյունիկ-Գանձասար-Կապան հանդիպման միջադեպի վերաբերյալ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացած միջադեպի վերաբերյալ ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել․

«Փետրվարի 29-ին կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը: Ընդմիջման ընթացքում «Գանձասար-Կապան» ՖԱ ղեկավարության ներկայացուցիչները փորձել են հարաբերություններ պարզել հանդիպման գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանի հետ, հնչեցրել են սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպի հետ կապված հավաքում է պարզաբանումներ, որոնք կներկայացվեն ՀՀ Ոստիկանություն,-ասված է ՀՖՖ-ի պաշտոնական հայտարարության մեջ։