գլխավոր Սպորտ Կլոպի մեքենան խափանվել է ամենակարևոր պահին․ Լիվերպուլը ջախջախվեց հնարավոր պատմական խաղում (տեսանյութ)

Կլոպի մեքենան խափանվել է ամենակարևոր պահին․ Լիվերպուլը ջախջախվեց հնարավոր պատմական խաղում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 28-ր տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Ուոտֆորդին»: Հյուրընկալվեց ու ջախջախվեց։ Առաջին խաղակեսում Կլոպի թիմը անշուք տեսք ուներ և ընդամենը 1 շեղ հարված էր կատարել։ Նույնը կրկնվեց երկրորդ կեսում։ 54-րդ և 60-րդ րոպեներին Իսմաիլա Սարը 2 գոլ խփեց՝շշմեցնելով ամբողջ ֆուտբոլային աշխարհին։ 72-րդ րոպեին կոպիտ սխալ թույլ տվեց Առնոլդը․ Սարը ուղարկեց գնդակը Դինիին ու հաշիվը դարձավ խոշոր՝ 3։0։ «Լիվերպուլը» պարտվեց մի խաղում, որտեղ կարող էր տանել առաջնությունում 19-րդ անընդմեջ հաղթանակը։ Հաղթանակը չկայացավ, տեղի ունեցավ պարտություն, ինչը նշանակում է, որ «Արսենալի» ռեկորդը դեռ անգերազանցելի կմնա։ Առջևում ՉԼ-ի «Ատլետիկոյի» դեմ խաղն է։ Հիշեցնենք, որ մադրիդյան խաղում 1-0 հաշվով հաղթել է Սիմեոնեի թիմը։ Այնուամենայնիվ, ԱՊԼ-ի 28 խաղից հետո 79 միավորով անհասանելի առաջատարը «Լիվերպուլն» է, իսկ «Ուոտֆորդ»ը 27 միավոր ունի ու դուրս եկավ վտանգավոր գոտուց։