գլխավոր Շոուբիզնես «Քիմն ասես թակարդում լինի». Քիմն ու Քանյեն ամուսնալուծության եզրին են

«Քիմն ասես թակարդում լինի». Քիմն ու Քանյեն ամուսնալուծության եզրին են

People-ին մոտ կանգնած, բայց գաղտնի մնալ ցանկացող աղբյուրը հայտնել է, որ հիմա Քիմ Քարդաշյանի կյանքում բարդ շրջան է, քանի որ նա ստիպված է եղել բախվել ամուսնու` Քանյե Ուեսթի երկբևեռ խանգարման սրցումների հետ։ Ինսայդերը պատմել է, որ Քիմը շատ վշտացած ու վիրավորված է ամուսնու քայլերի և խոսքերի պատճառով:

«Քիմն ասես թակարդում լինի։ Նա սիրում է Քանյեին ու կարծում է, որ նա իր ամբողջ կյանքի սերն է։ Բայց նա չգիտի, թե ինչպես վարվել: Այժմ ո՛չ Քիմի, ո՛չ էլ երեխաների համար ճիշտ չէ Քանյեի կողքին գտնվելը: Քիմն անգամ մտածում է ամուսնալուծվելու մասին»,- հայտնել է անանուն աղբյուրը: