գլխավոր Շոուբիզնես Անիտա Ցոյը վարակվել է կորոնավիրուսով․ երգչուհու վիճակը ծանր է

Անիտա Ցոյը վարակվել է կորոնավիրուսով․ երգչուհու վիճակը ծանր է

Երգչուհի Անիտա Ցոյը կոնորավիրուսային վարակով հոսպիտալացվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով արտիտսի մամուլի քարտուղարի՝ Աննա Կրուժելի խոսքերը։

Երգչուհին երեք ամիս հետևել է խիստ ինքնամեկուսացման ռեժիմին և նախազգուշական անհրաժեշտ միջոցներին՝ խուսափելու համար վարակվելուց, հայտնում է Dni.ru-ն։ Նրա վիճակը գնահատում է «ծանր, բայց ոչ անհույս»։

49-ամյա Անիտա Ցոյը Ռուսաստանում հայտնի երգչուհի է՝ կորեական արտամներով։ Նա երաժշտական կարիերան սկսել է 1986 թվականին և այդ ժամանակվանից ի վեր ութ սոլո ալբոմ է թողարկել։