գլխավոր Քաղաքականություն «Դու կարող ես․․․»․ 10 կգ նիհարած Տաթև Սարգսյանը լուսանկար է հրապարակել

«Դու կարող ես․․․»․ 10 կգ նիհարած Տաթև Սարգսյանը լուսանկար է հրապարակել

Ամիսներ առաջ դերասանուհի Տաթև Սարգսյանը պատմեց երկրպագուներին, որ կարողացել է նիհարել 10 կգ և խոստովանեց, թե ինչպես է հասել նման արդյունքի։
Այժմ դերասանուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել՝ դիմելով բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նիհարել։«Ոչինչ չի սկսվում երկուշաբթի օրվանից կա՛մ «հետո»-յից `դա ինքնախաբեություն է: Կգտնես հնարավորություն, եթե ուզում ես հասնել պատկերացրածդ արդյունքի, իսկ եթե չես վառվում ուզածիդ հասնելու մտքով ` կգտնես արդարացումներ և պատճառաբանություններ:
Այս ամենը վերաբերվում է յուրաքանչյուր ցանկությանդ: Ամեն ինչ սկսվում է միայն քեզնից: Դու կարող ես ինքդ քեզ ամեն ինչից անջատել և կապել ամեն ինչի հետ:
Քեզ կառավարում են մտքերդ, այլ ո՛չ իրադարձությունները:
Ուզում ե՞ս նիհարել` նիհարի՛ր, բայց մի՛ ասա, որ չունես ժամանակ, չունես գումար, չունես կամքի ուժ: Ունես!! Կան բազմաթիվ ալտերնատիվաներ` քայլիր ամեն օր 10կմ, խմիր 2 լիտր ջուր, չունե՞ս գումար հատուկ սննդակարգի համար` համացանցում գտիր քեզ համապատասխան դիետա և պարզապես դադարիր շատ ուտել և կտեսնես փոփոխություններդ:
Դու ես ամենի սկիզբն ու վերջը:
Չկա «ՀԵՏՈ»!!
Գործիր հիմա, զգա հիմա, սիրիր հիմա և ապրիր հիմա. հետոն միայն մեկ դեպքում է ինտենսիվ աշխատում, երբ այլևս շտկելու հնարավորություն չունես:
Բայց դեռ այսօր ունես 1440 րոպե` վաղվա կերպարդ ստեղծելու և ներաշխարհդ բարելավելու համար»,- գրել է Տաթև Սարգսյանը: