գլխավոր Գլխավոր Եռակողմ խոհրդակցության կլոր սեղան (լուսանկար)

Եռակողմ խոհրդակցության կլոր սեղան (լուսանկար)

Ռուսական Риа Новости գործակալությունը լուսանկար է հրապարակել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման սենյակից։

Ավելի վաղ Կրեմլը հաղորդել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է Ռուսաստան՝  Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման նպատակով: Հինգշաբթի Պուտինը կոչ էր արել մարդասիրական դրդապատճառներով դադարեցնել Ղարաբաղում տեղի ունեցող մարտերը, որպեսզի հնարավոր լինի մահացածների և գերիների մարմինների փոխանակում իրականացնել: Այսօր էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին․ նրա խոսքերով՝ այս հանդիպման համար «ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում»: