գլխավոր Քաղաքականություն Մակրոնը և Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտությունը

Մակրոնը և Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ղարաբաղյան հակամարտության իրավիճակի շուրջ հեռախոսազրույց են ունեցել, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Ալիևի մամուլի ծառայության հայտարարությանը։

«Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Պետությունների ղեկավարները քննարկում են ունեցել ղարաբաղյան հակամարտության հարցով հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ»,- հաղորդել է Ալիևի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Ալիևը Ֆրանսիայից պահանջել էր ներողություն էր խնդրել Մակրոնի այն հայտարարության համար, ըստ որի՝ ԼՂ հակամարատության գոտում կռվելու համար թուրքական Գազիանթեփ (պատմական Այնթափ) քաղաքով Սիրիայից մոտ 300 սիրիացի գրոհային է տեղափեխվել Բաքու։ 
Ֆրանսիայի նախագահը պնդել էր, որ այդ մարդիկ Հալեպի տարածքում գործող խմբավորումների անդամներ են։