գլխավոր Տեխնո Չինացիները ստեղծել են աշխարհում առաջին սմարթֆոնը՝ նկարահանման խցիկով

Չինացիները ստեղծել են աշխարհում առաջին սմարթֆոնը՝ նկարահանման խցիկով

РИА Новости-ն հայտնում է, որ Vivo ընկերությունն աշխատում Է աշխարհում առաջին սմարթֆոնի վրա, որի ճակատային խցիկը նկարահանման համար Է: Կունցեպտուալ սարքն ստացել Է պարգեւ՝ Red Dot Design Concept Award դիզայնի համար:

IFEA անվանումը կրող սմաթֆոնում մշակողները յուրովի են լուծում առանց կտրվածքների Էկրանի խնդիրը: Կոնստրուկցիան ենթադրում Է շարժական հարթակ՝ կորպուսի վերնանիստում, որը հանդիպում Է արդի սմարթֆոններում: Եվ ահա այն, որ այն կարող Է նկարահանել եւ օգտագործվել սմարթֆոնից առանձին, իսկապես բացառիկ ֆունկցիա Է:

Հետաքրքիր Է, որ IFEA-ում օգտագործվում Է նաեւ հիմնական խցիկային բլոկը՝ երեք սենսորներից բաղկացած, բայց կոնցեպցիան ենթադրում Է, որ իրական սմարթֆոնները կարող են բավարարվել միակ նկարահանման մոդուլով:

Մոդուլը հանդերձված Է սեփական կուտակիչով եւ կարող Է օգագործվել, օրինակ, որպես Էքշն-խցիկ՝ կողմնակի ամրացմամբ. անշուշտ, սմարթֆոնի հետ անլար միացմամբ, հայտնում է РИА Новости-ն: