գլխավոր Գլխավոր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդում քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդում քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հետ օպերատիվ խորհրդակցության շրջանակում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են Կրեմլից:

«Քննարկենք իրավիճակը, որը զարգանում է մեր սահմանների մոտ, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,-ասել է Պուտինը խորհրդակցության սկզբում:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա այսօր 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 16։00)՝ Մոսկվայում: