գլխավոր Շոուբիզնես 45 կիլոգրամ. ինչպե՞ս է ծննդաբերությունից հետո նիհարել Ջեսիկա Սիմփսոնը

45 կիլոգրամ. ինչպե՞ս է ծննդաբերությունից հետո նիհարել Ջեսիկա Սիմփսոնը

Դերասանուհի և երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը երրորդ անգամ մայրացավ անցյալ տարվա մարտի վերջին․ լույս աշխարհ եկավ նրա դուստրը։ Ջեսիկային կեսարյան հատում էին արել, քանի որ նա չափից շատ էր ավելորդ քաշ հավաքել։

Երրորդ հղիության ժամանակ Սիմփսոնը առողջական խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով էլ շատ է գիրացել, նրա քաշը հասել է ռեկորդային 108 կիլոգրամի: Ծննդաբերությունից հետո Ջեսիկան անմիջապես չէր կարող սկսել սպորտով զբաղվել, բայց կես տարի անց Սիմփսոնն ազատվել է 40 կիլոգրամից։

Նախօրեին Ջեսիկան ցուցադրել է իր ներկայիս կազմվածքը։ Նա խիստ նիհարել է և մարզել մկանները։ Այժմ երգչուհին ունի հարթ որովայն ու մկանոտ ոտքեր:

Ջեսիկա Սիմփսոնի մարզիչը որոշել է բացահայտել նման ֆենոմենալ կերպարանափոխության գաղտնիքը։ Նա նշել է, որ արտիստուհին լավ քնել է, շատ է շարժվել և ուժային վարժություններ է կատարել։ Սննդի մեջ Սիմփսոնը հիմնականում օգտագործել է բջջանյութ և սպիտակուցներ։ «Սկզբում մենք նպատակ էինք դրել օրական 12 հազար քայլ անել։ Եվ անպայման քնել օրական յոթ ժամ», – E! News պարբերականին տված հարցազրույցում պատմել է մարզիչ Հարլի Պաստերնակը։