գլխավոր Շոուբիզնես Forbes-ի բացահայտումից հետո Քայլի Ջենների նկատմամբ կարող է քրեական հետաքննություն սկսվել՝ իր...

Forbes-ի բացահայտումից հետո Քայլի Ջենների նկատմամբ կարող է քրեական հետաքննություն սկսվել՝ իր ընկերության արժեքը բարձրացնելու համար

Հեռուստաաստղ և գործարար Քայլի Ջենների նկատմամբ կարող է քրեական հետաքննություն սկսվել՝ իր ընկերության արժեքը, ենթադրաբար, բարձրացնելու համար, հայտնել է ֆինանսական խարդախությունների գծով առաջատար փաստաբաններից մեկը, գրում է Daily Mail-ը։

Փաստաբան Յան Հանզլիկը Daily Mail-ի հետ զրույցում հայտնել է, որ ենթադրյալ կեղծարարությունների հետևանքով Ջենները կարող է դատարանի առաջ կանգնել։ «Ես ենթադրում եմ, որ արժեթղթերի հանձնաժողովը առնվազն կսկսի ոչ պաշտոնական հետաքննություն, իսկ հետո, հնարավոր է՝ նաև պաշտոնական հետաքննություն»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Forbes-ը միլիարդատերերի ցուցակից հեռացրել է Քայլի Ջեններին, երբ բացահայտել է, որ նրա Kylie Cosmetics ընկերությունն ավել քիչ է գնահատվում, քան իրապատում շոուի աստղն է հայտարարում։

Ամսագրի վերլուծաբանները վերագնահատել են նրա կարողությունը՝ հիմնվելով Coty ընկերության  տրամադրած փաստաթղթերի վրա, որն անցյալ տարվա նոյեմբերին Ջեներից գնել էր նրա կոսմետիկ ընկերության 51 տոկոսը (այդ գործարքի շնորհիվ, որն ավարտվել էր այս տարվա հունվարին, հեռուստաաստղի բիզնեսը դարձել էր 1,2 մլրդ դոլար): Սակայն հետազոտությունից հետո, որում հաշվի են առնվել նաև, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով կտրուկ նվազել են վաճառքները, հետևում է, որ այժմ Քայլի Ջեների կարողությունը կազմում է մոտավորապես 900 մլն դոլար:

Forbes-ի հայտարարությունից հետո 22-ամյա աստղը Թվիթերի էջում գրել էր․ «Ես կարծում էի՝ Forbes-ը հեղինակավոր կայք է։ Այն ինչ, նրանց հրապարակած նյութում միայն անարժանահավատ պնդումներ ու չապացուցված ենթադրություններ եմ տեսնում։ Ես երբեք չեմ խնդրել ինձ տիտղոս շնորհել և երբեք չեմ փորձել ստել»։