գլխավոր Առողջապահություն Ամերիկացի գիտնականները բացահայտել են կորոնավիրուսից հետո ի հայտ եկող և մահացու վտանգ...

Ամերիկացի գիտնականները բացահայտել են կորոնավիրուսից հետո ի հայտ եկող և մահացու վտանգ ներկայացնող բարդացումները

Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո մեկ տարվա ընթացքում մարդկանց մոտ մեծանում է սիրտ-անոթային հիվանդություններ ձեռք բերելու, այդ թվում՝ մահացու կաթվածներ ստանալու վտանգը: Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում:

Հետազոտողներն ուսումնասիրել են կորոնավիրուսով վարակաված 153 760 մարդուց կազմված խմբի տվյալները, ինչպես նաև երկու այլ ստուգողական խմբերի տվյալներ՝ յուրաքանչյուրը կազմված ավելի քան 5 մլն մարդուց: Գիտնականները գնահատել են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը կորոնավիրուսով վարակվելուց հետո:

Պարզվել է, որ վարակումից հետո 30 օրվա ընթացքում գլխուղեղի կաթվածի վտանգը մեծացել է 1.52 անգամ, իսկ իշեմիկ կաթվածներինը՝ 1.49 անգամ: Նախասրտերի ֆիբրիլյացիայի վտանգն աճել է 1.71 անգամ, սինուսային տախիկարդիայի վտանգը՝ 1.74 անգամ, փորոքային առիթմիայինը՝ 1.84 անգամ:

Նշվում է, որ վտանգի մեծացումը պայմանավորված չէ տարիքով, ռասայով, սեռով և այլ գործոններով, այդ թվում՝ ճարպակալումը, շաքարային դիաբետը, երիկամների քրոնիկ հիվանդությունները: