
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ Ադրբեջանի զինված ուժերը խոշոր հրթիռներով սկսելէ հարվածել մայրաքաղաք Ստեփանակերտին։ Լուրի մասին Բեգլարյանը գրառում է կատարել իր Twitter–ի էջում։
«Մինչ որոշ քաղաքական գործիչներ խոսում են Ադրբեջանի և Արցախի միջև հումանիտար հրադադարի մասին, Ադրբեջանը հենց նոր հարվածեց Ստեփանակերտին»,–գրել է նա։