գլխավոր Շոուբիզնես Էմինեմը կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար աճուրդի է հանել մարզակոշիկները

Էմինեմը կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար աճուրդի է հանել մարզակոշիկները

Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Էմինեմը (Մարշալ Բրյուս Մեթերս III) կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակը մեղմելու նպատակով իր մարզակոշիկներ է աճուրդի հանել։

47-ամյա ռեփերը թվիթերյան իր օգտահաշվում հայտնել է, որ պահարանը մաքրելու ժամանակն է, և StockX աճուրդային կայքում 2015 թվականին ստեղծված Jordan 4 Retro Carhartt x Eminem բացառիկ մարզակոշիկի լուսանկարներն է հրապարակել։ Հայտնի է, որ տարիներ առաջ սահմանափակ քանակությամբ թողարկված այս սպորտային կոշիկները eBay կայքի միջոցով են վաճառքի հանվել, իսկ եկամուտն ուղղվել է Marshall Mathers Foundation բարեգործական հիմնադրամին։

Հայտնի է, որ սա կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված երգչի առաջին օգնությունը չէ․ ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրեր առաջ ռեփերը Միչիգան նահանգի Դեթրոյտ քաղաքի հիվանդանոցներում կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների համար սնունդ էր ուղարկել։