գլխավոր Մեդ Կյանքից հեռացել է «Շենգավիթ» ԲԿ-ի հիմնադիր Սերգեյ Ուռումյանը

Կյանքից հեռացել է «Շենգավիթ» ԲԿ-ի հիմնադիր Սերգեյ Ուռումյանը

Կյանքից հեռացել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հիմնադիր-գլխավոր տնօրեն, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Ուռումյանը։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցավակցական խոսք է հղել Սերգեյ Ուռումյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես նշվում է.

«Ցավով տեղեկացա, որ 67 տարեկանում կյանքից հեռացել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հիմնադիր-գլխավոր տնօրեն, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Ուռումյանը:

Իմ և առողջապահության նախարարության ողջ անձնակազմի անունից ցավակցում եմ վաստակաշատ բժշկի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»: