գլխավոր Շոուբիզնես Պլասիդո Դոմինգոն կորոնավիրուսով վարակվելուց հետո պատմել է իր առողջական վիճակի մասին

Պլասիդո Դոմինգոն կորոնավիրուսով վարակվելուց հետո պատմել է իր առողջական վիճակի մասին

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն մեկնաբանել է իր առողջական վիճակը կորոնավիրուսով վարակվելուց հետո: Այս մասին հայտնի տենորը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Սիրելի ընկերներ, սոցիալական ցանցերում և մամուլում շատ խճճված և սխալ տեղեկություններ են տարածվում իմ առողջության ներկայիս վիճակի մասին: Ես տանն եմ, և ինձ հիանալի եմ զգում: Բարեբախտաբար, ամենաառաջին ախտանշանի ի հայտ գալուց հետո ես սովորականի պես արդեն բժիշկների հսկողության տակ էի՝ հաշվի առնելով տարիքս: Դրա շնորհիվ ինձ մոտ միանգամից կորոնավիրուս կասկածվեց, և դա ինձ շատ օգնեց: Հիմա ես հանգստանում եմ և շարունակում եմ թերապիան: Ես հիմա մտածում եմ այն մարդկանց մասին, որոնք տանջվում են, և բոլոր նրանց մասին, ովքեր աշխատում են կյանքեր փրկելու համար:

Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր ջերմության համար և ևս մեկ անգամ խորհուրդ եմ տալիս մնալ տանը` ապահով:

Կտեսնվենք շուտով: Պլասիդո»,- գրել է լեգենդար տենորը։