գլխավոր Շոուբիզնես Ինստագրամը պատժամիջոցներ է կիրառել Քսենյա Սոբչակի դեմ՝ նրա մերկ լուսանկարի պատճառով

Ինստագրամը պատժամիջոցներ է կիրառել Քսենյա Սոբչակի դեմ՝ նրա մերկ լուսանկարի պատճառով

Սկանդալային հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն այսօր Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ մեդիտացիա է անում և դրան կից գրել․ «Երեկ իմացա, որ Ինստագրամն արգելափակել է իմ գեղեցիկ Մալդիվյան լուսանկարը ընկերուհիներիս հետ, որտեղ մենք նրբորեն պահում ենք միմյանց մարմնի ամենաթանկ մասերը։ Ինստագրամը նույնիսկ պատժել է ինձ՝ արգելափակելով ուղիղ եթեր անելու իմ հնարավորությունը (բայց ոչինչ, մենք կհաղթահարենք սա)»։