գլխավոր Շոուբիզնես Ամերիկացի միլիարդատիրոջը քննադատել են շքեղ զբոսանավում ինքնամեկուսանալու համար (լուսանկարներ)

Ամերիկացի միլիարդատիրոջը քննադատել են շքեղ զբոսանավում ինքնամեկուսանալու համար (լուսանկարներ)

Ամերիկացի միլիարդատեր Դևիդ Գեֆենը, ով կորոնավիրուսի համավարակին ֆոնին մեկուսացել է իր շքեղ, 590 մլն դոլար արժողությամբ զբոսանավի վրա, համացանցի օգտատերերի քննադատության թիրախում է հայտնվել վարակի դեմ պայքարող աշխարհին համերաշխություն չհայտնելու համար:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը,  միլիարդատերն իր ինստագրամյան էջում հրապարակել էր մի լուսանկար, որտեղ զբոսանավի վրա է և պատմում է վարակից խուսափելու նպատակով կարիբյան արևադարձային կղզիներ մեկնելու մասին:

Համացանցի օգտատերերի մի մասը շատ սուր է արձագանքել այս գրառմանը՝ նշելով, որ երաժշտական պրոդյուսերն ավելի լավ կաներ՝ նվիրատվություն աներ առաջնագծում պայքարող բուժաշխատողների համար անհրաժեշտ պաշտպանիչ միջոցների ձեռքբերման համար:

«Գոնե օգնիր այս երկրին թոքերի արհեստական օդափոխման սարքեր, բուժաշխատողների համար պաշտպանիչ դիմակներ և այլ անհրաժեշտ բժշկական միջոցներ ձեռք բերելու հարցում: Եթե ոչ, ապա շարունակիր մնալ գրողի տարած զբոսանավիդ վրա և Ինստագրամով զբաղվիր: Սա ամոթալի է և զզվելի»,- գրել է հաղորդավարուհի Մեգան ՄըքՔեյնը:

Սրան ի պատասխան Գեֆենը փակել է իր ինստագրամյան էջը։