գլխավոր Շոուբիզնես Գուֆին մեղադրում են կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ

Գուֆին մեղադրում են կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ

40-ամյա Ալեքսեյ Դոլմատովը կամ ռեփեր Գուֆը կրկին սկանդալի կենտրոնում է: Ռեփերին մեղադրում են կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Գուֆն իր Ինստագրամի ուղիղ եթերում հեռարձակել է իր ու հարևան բակի շների կռիվը։ Գուֆի շան վզին ամրացված շղթա կար, բայց ռեփերը կենդանուն սանձելու և հետ քաշելու փոխարեն ավելի շատ էր ագրեսիա ցուցաբերում ու դրդում կենդանուն հարձակվել:
«Տեսեք, թե ինչպես եմ նրան բռնել: Ես հիմա կարող եմ նրան բաց թողնել» — լսվում էր Դոլմատովի մեկնաբանությունը շների մենամարտի ժամանակ: Գուֆի շունը գրեթե հոշոտում էր հարևանի շանը, իսկ ռեփերը զվարճանում էր: Երաժշտի երկրպագուները նրան մեղադրում են կենդանիների հանդեպ դաժանության մեջ: Կենդանիների իրավունքների պաշտպանները պահանջում են, որ նա պատժվի իր գործողությունների համար: Այդ կադրերն արդեն ցուցադրվել են ռուսական հեռուստաալիքներով ու հիմա, դժվար թե, ռեփերը կարողանա խուսափել պատասխանատվությունից։