գլխավոր Գլխավոր Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին:

Էմանուել Մակրոնը կարևորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է նաեւ, որ անմիջական հաղորդակցության մեջ է ՌԴ նախագահի հետ։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը եւ միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։