գլխավոր Քաղաքականություն Յուրի Կոտենոկին Երևան են տեղափոխել սանավիացիայի ուղղաթիռով

Յուրի Կոտենոկին Երևան են տեղափոխել սանավիացիայի ուղղաթիռով

Ռազմական մեկնաբան Յուրի Կոտենոկը, որը վիրավորվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով, սանավիացիայի ծառայության ուղղաթիռով տեղափոխվել է Երևան: Տեղեկությունը հայտնում է Sputnk Արմենիայի թղթակիցը։

Ուղղաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» բուժկենտրոնի մոտ։ Բացի Կոտենոկից, ևս երկու հոգի այսօր առավոտյան տեղափոխվել են «Էրեբունի»` հետագա բուժում ստանալու։ Վիրավորները կտեղափոխվեն Մոսկվա, թե ոչ, դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք` Կոտենոկը վիրավորվել էր երեկ, երեկոյան նրա վիճակը ծանր էր։ Բացի նրանից, միջին ծանրության վնասվածքներ են ստացել նաև «Ռուսաստանի սպաներ» պորտալի հատուկ թղթակից Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող Հրանտ Բադալյանը:

Գիշերը լրագրողին կրկին վիրահատել են։ Նա մոտ 3,5 լիտր արյուն էր կորցրել, բայց բժիշկները կարողացել էին վերականգնել այն։ Կոտենոկը նաև վերքեր ունի որովայնի և վերջույթների հատվածում։