գլխավոր Հասարակություն ABC News-ը պատմել է ԼՂ-ում չդադարող ռազմական գործողությունների մասին (տեսանյութ)

ABC News-ը պատմել է ԼՂ-ում չդադարող ռազմական գործողությունների մասին (տեսանյութ)

Ամերիկյան ABC News հեռուստաալիքի թղթակից Պատրիկ Ռիվան ուշագրավ ռեպորտաժով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանն ու  արդեն մոտ 2 շաբաթ չդադարող  ռազմական գործողություններին:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությունը կրկին վերսկսվել է: Ահա այսպիսի տեսք ունի ԼՂ մայրաղաքաք Ստեփանակերտը վերջին ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում: Երկու երկրները լայնամասշտաբ պատերազմական գործողություններ են սկսել վիճելի տարածքի սահմանի երկայնքով»,- նշում է թղթակիցը, որի խոսքին զուգընթաց ավերված քաղաքից կադրեր են ցուցադրվում:

Նա նշում է, որ այս պահին Երևանից միայն մեկ ճանապարհ է բաց դեպի Լեռնային Ղարաբաղ: Լեռների միջով անցնելիս պատերազմի նշաններն ակնհայտ են, նշում է Ռիվան:

«Որքան մոտենում ենք Արցախին տեսնում ենք շտապօգնության մեքենաներ, որոնք գալիս են ռազմաճակատից: Ղարաբաղի սահմանին մոտ հանդիպում ենք մի խումբ մարդկանց, ովքեր իրենց մեքենաներն են տրամադրում վիրավորներին և օգնությունը տեղափոխելու համար»,- պատմում է լրագրողը:

Նա նշում է, որ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին և դա անում է շատ ավելի ագրեսիվ, քան նախկինում: Թուրքիայի կողմից Սիրիայից բերված վարձականները պատերազմում են Ադրբեջանի կողմից: Սակայն Բաքուն և Անկարան հերքում են տեղեկությունը:

Հատկանշական է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող փախստականների ճամբարից 2 վարձկան պատմել են՝ ինչպես են նրանց առաջարկել գնալ Ադրբեջան: Թուրքիայի կառավարությունն առաջարկել է Սիրիայի ազատ բանակի գրոհայիններին մեկնել Ադրբեջան: Մոտ 200-300 սիրիացու առաջարկվել է 13 000-18 000 դոլար աշխատավարձ: