գլխավոր Քաղաքականություն Ժեենբեկովը նշել Է պայմանը, որի դեպքում Ղրղզստանի նախագահը կթողնի պաշտոնը

Ժեենբեկովը նշել Է պայմանը, որի դեպքում Ղրղզստանի նախագահը կթողնի պաշտոնը

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը պատրաստակամություն Է հայտնել պետության ղեկավարի պաշտոնը թողնել այն բանից հետո, երբ կհաստատվեն գործադիր իշխանության օրինական մարմինները եւ երկիրը կկանգնի օրինականության ճանապարհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անհրաժեշտ Է, որ մենք ստեղծված իրադրությունը որքան կարելի ավելի արագ վերադարձնենք իրավական հուն»,-հավելել Է Ժեենբեկովը, որի խոսքը տարածել Է նրա մամուլի ծառայությունը:

Նախագահը նաեւ պատրաստակամություն Է հայտնել պաշտոնից ազատել վարչապետին եւ կառավարության անդամներին, որոնք աշխատել են մինչեւ ճգնաժամը, որպեսզի օրինականացնեն նոր նախարարների կաբինետը : Ժեենբեկովը նշել Է, որ «ոչ մի պաշտոն պետության ամբողջականությունից, ժողովրդի միասնությունից եւ հասարակության անդորրությունից վեր չԷ: Նրա գնահատմամբ, քաղաքական իրադրությունը երկրում «հասել Է օրհասական կետի»:

Նա հիշեցրել Է, որ Ղրղզստանի խորհրդարանի ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ նոր ընտրություններ նշանակելու անհրաժեշտության մասին:

«Դրա մասին որոշումը կընդունի ԿԸՀ-ն: Այդ միջոցառումները կնվազեցնեն ներկայիս քաղաքական լարվածությունը»,-կարծիք Է հայտնել նա: Ժեենբեկովը բոլոր քաղաքական ուժերին կոչ Է արել՝ պահպանել խաղաղությունն ու հանգստությունը երկրում:

Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում սկսվել են ընդդիմության ելույթները, որը չի ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել են հոկտեմբերի 4-ին: Իրավապահ մարմիններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք փորձել են թափանցել խորհրդարանի շենք: Բախումները Բիշքեկում շարունակվել են ամբողջ գիշեր, առավոտվա կողմերը բողոքի մասնակիցները գրավել են խորհրդարանի շենքը, որտեղ նաեւ տեղակայված Է նախագահի գրասենյակը:

Հոկտեմբերի 6-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել Է խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել Էին հոկտեմբերի 4-ին: Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական Է տվել: Նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովը, նրա մամուլի քարտուղարի պնդմամբ, գտնվում Է Բիշքեկում եւ «վերահսկում Է իրադրությունը»: Նա քանիցս երկխոսության կոչ Է արել ընդդիմադիրներին, բայց, որքան հմյտնի Է, առայժմ ոչ մի պաշտոնական բանակցություններ չեն անցկացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: