
Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց արտաքին գործերի նախարարների մասնակցությունը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք քննարկմանը, որը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Երևանը և Բաքուն հաստատել են Մոսկվայում քննարկումներին մասնակցությունը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Ընթանում է ակտիվ նախապատրաստություն»,- նշել է նա: