
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․
«Հաստատված է ռազմական դրության ժամանակ սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգն ու այդ ապրանքների ցանկը:
Կարգի համաձայն, անհրաժեշտության դեպքում ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ այլ պետական կառավարման մարմինների աշխատողների միջոցով կսահմանվի շուրջօրյա հերթապահություն՝ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության, պահման եւ վաճառքի օբյեկտներում:
Գործադիրը նշում է նաեւ, որ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում թիվ 2 հավելվածով (առաջին անհրաժեշտության ապրանքներն են) հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների արտահանումը կիրականացվի միայն էկոնոմիկայի նախարարության թույլտվությամբ: Սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների քանակից եւ ազգաբնակչության սպառման անհրաժեշտ չափաքանակներից կախված` կառավարության որոշմամբ կարող են սահմանափակվել դրանց վաճառքի ծավալները` սահմանելով առեւտրային կետերում մեկ անձին տվյալ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների բացթողնման չափաքանակ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: