գլխավոր COVID-19 COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 36,6 միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 36,6 միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 36 միլիոն 649 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 մլն 64 հազարը: Ապաքինվել է ավելի քան 27 միլիոն 564 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 7 միլիոն 807 հազար 251 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 217 հազար 362 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 6 միլիոն 902 հազար 775-ի, մահերինը՝ 106 հազար 534-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Բրազիլիան: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 5 միլիոն 6 հազար 528, մահերինը՝ 148 հազար 449: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 1 մլն 260 հազար 112 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 11 հազար 493 նոր դեպք: Հնգյակը եզրափակում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 884 հազար 381 է, մահերինը՝ 32 հազար 688:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 488 հազար 236 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 27 հազար 888: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է 330 հազար 753-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 667 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 10 հազար 225-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 66 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: