գլխավոր Միջազգային Ստոլտենբերգը բացառել Է Ռուսաստանի հետ փոխզիջումը՝ դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում

Ստոլտենբերգը բացառել Է Ռուսաստանի հետ փոխզիջումը՝ դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում

Ստոլտենբերգը բացառել Է Ռուսաստանի հետ փոխզիջումը՝ դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք հիմնարար սկզբունքների շուրջ փոխզիջման չենք գնա։

Այդ սկզբունքներից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է։ ՆԱՏՕ-ն հարգում է այն երկրների որոշումը, որոնք ցանկանում են անդամակցել դաշինքին, թե՝ ոչ։ Եթե Ուկրաինան որոշի չանդամակցել, ինչպես դա արեց Շվեդիան, մենք ելնելու ենք ինքնորոշման իրավունքը հարգելու դիրքորոշումից։ Նման որոշումը պետք է կայացվի դաշնակիցների միջեւ կոնսենսուսի միջոցով եւ հաշվի առնելով այն երկրի մտադրությունները, որը անդամակցության հայտ է ներկայացնում»,- ասել է նա: